211652_close_icon

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող 6 քրեական գործ դատարան է ուղարկվել

views-count1364 դիտում article-date 18:16 19-01-2016
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 19-ի դրությամբ ուսումնասիրվել է 530 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 59 դեպքով հարուցվել է քրեական գործ: 19.01.2016թ. դրությամբ վեց քրեական գործ ուղարկվել է դատարան: Մեկ քրեական գործ դատախազի որոշմամբ վերադարձվել է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար:

Նմանատիպ նյութեր