2515 դիտում
14:51 19-01-2016
Արցախի բուժհաստատություններում 67 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ
ԼՂՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը էապես չի ավելացել:
Ինչպես ոչ աշխատանքային, այնպես էլ աշխատանքային օրերի ընթացքում առողջապահության նախարարությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, նախարարության պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի բժշկական հաստատություններ, մասնագետների կողմից շարունակվել են ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը:
Այսպես` 2016թ. հունվարի 19-ի դրությամբ հանրապետության ստացիոնարներում բուժում են ստանում 112 հիվանդ, այդ թվում 47-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 67 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որից 14-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում:
Նմանատիպ նյութեր
4453 դիտում
11:30 10-01-2016
Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 85 հղի կին, որից 20–ի մոտ` թոքաբորբ. ՀՀ առողջապահության նախարարություն
9488 դիտում
15:56 13-03-2020
Կորոնավիրուսով վարակված 6 մարդուց 5-ն իրենց լավ են զգում և լուրջ սիմպտոմներ չունեն, մեկ անձի մոտ առկա է թոքաբորբ
61439 դիտում
23:19 20-03-2020
Կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել