211652_close_icon

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

views-count946 դիտում article-date 13:55 19-01-2016
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 12.30-ին, 1993 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 178 և «ԴՇԿ» տիպի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 18.30-ին, 1995 թ. ծնված Մամիկոն Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 38 հատ 7,62 մմ տրամաչափի «Կարաբինի», 60 հատ 5.45 մմ տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 13.00-ին, 1970 թ. ծնված Ղարիբ Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՈԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական, երկփողանի հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 16.20-ին, 1977 թ. ծնված Սպարտակ Կ.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 57, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 31 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր