211652_close_icon
views-count16291 դիտում article-date 11:02 19-01-2016

Հայաստանը գտնվում է օդային տաք հոսանքների ազդեցության տակ, գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ գերազանցելով 1959թ-ի ռեկորդը

Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ: Երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան, Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ գրանցված ռեկորդը +17.9 աստիճանը: Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948 թվականին գրանցված ռեկորդը +16.4 աստիճանը: Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը, ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում նաև բուք: Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր