1028 դիտում
12:58 18-01-2016
ՀՀԿ ԵԿ-ն մասնակցեց Միջին Արևելքում քրիստոնյաների դրության և պաշտպանության հիմնահարցերի լիբանանյան քննարկումներին
Հունվարի 15-17-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվեց <<Երիտասարդության ակտիվությունը, հնարավորություններն ու քաղաքական մասնակցությունը>> խորագրով ծրագիր, որը կազմակերպվել էր <<Լիբանանյան ուժեր>> կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից:
Ծրագրի շրջանակներում Միջազգային երիտասարդական դեմոկրատական միությունը( IYDU) հրավիրել էր Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքին(DEMYC)` քննարկելու քրիստոնյաների դրությունը Միջին Արևելքում և նրանց պաշտպանության հիմնահարցերը:
Ծրագրին DEMYC-ի հայ ներկայացուցիչներից մասնակցում էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության անդամ Ալեքսան Հովհաննիսյանը:
Նախաձեռնությանը մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Լիբանանից, Իրաքից, Ալբանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Մարոկկոյից, Ֆինլանդիայից, Դանիայից և Սլովենիայից:
Ծրագրի մեկնարկին երիտասարդները հանդիպում ունեցան <<Լիբանանյան ուժեր>> կուսակցության ներկայացուցիչների և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) լիբանանյան գրասենյակի ներկայացուցիչ Փիթըր Ռիմելեի հետ: Հաջորդիվ KAS նախաձեռնությամբ քննարկումներ եղան <<Կուսակցության ներսում երիտասարդության ակտիվությունն ու շարժունությունը>>, <<Երիտասարդների քաղաքական մասնակցությունը ազգային քաղաքականությանը և տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին>> թեմաներով:
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ DEMYC-ի խորհրդի հանդիպումը, կազմակերպվեցին IYDU 2 խորհրդաժողովներ, որոնց ընթացքում կատարվեց IYDU նոր ղեկավարի ընտրությունը:
Մասնակից երիտասարդները Լիբանանի քաղաքական և կրոնական իրավիճակի մասին պատմական փոքրիկ ֆիլմի դիտումից հետո քննարկում ունեցան նաև միգրացիոն ճգնաժամերի վերաբերյալ, այնուհետև այցելություն կատարեցին Բիբլոս քաղաք և հանդիպեցին վերջինիս քաղաքապետին:
Ծրագիրն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ` Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված հետագա ծրագրերի և միջոցառումների կազմակերպման ակնկալիքով:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
962 դիտում
22:20 10-04-2015
Տեղի է ունեցել Կանանց եւ տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ
701 դիտում
13:23 04-06-2015
Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերի քննարկմանը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1705 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր