704 դիտում
13:23 04-06-2015
Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերի քննարկմանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արդարադատությայան մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քաղաքական քննարկումներին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կազմակերպած համաժողովին քննարկվել են անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերը, քրեական և քաղաքացիական դատավարության ընթացակարգերին երեխաների ընգրկման խնդիրները, այդ ոլորտում անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները, դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Բրյուսելյան այցի շրջանակում նախարարի տեղակալը նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունում քննարկել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մի շարք առաջնային և ընթացիկ հարցեր։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
961 դիտում
17:37 29-05-2015
Վիգեն Քոչարյանը մասնակցել է Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի կլոր–սեղան քննարկմանը
1551 դիտում
15:38 20-02-2019
Վիգեն Քոչարյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի հանդիպմանը
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
868 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ