3568 դիտում
11:25 18-01-2016
Իրանը «անբարոյական» է անվանել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը
Իրանական իշխանություններին վրդովեցրել է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը: Վերջիններս հայտարարել են, որ Վաշինգտոնի այդ քայլը օրինական ու բարոյական չէ՝ ի նկատի ունենալով այն, որ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ զբաղվում է զենքի վաճառքով, որը կիրառվում է պաղեստինցիների ու Եմենի քաղաքացիների դեմ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Միացյալ Նահանգները 11 ընկերությունների ու ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել՝ կապված բալիստիկ հրթիռների փորձարկման հետ:
Պատժամիջոցների ցուցակում են ներառվել Իրանի 6, Չինաստանի 1 քաղաքացու, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների 2 և Հյուսիսային Կորեայի 1 ընկերությունների անուններ:
Արգելվել է վերոնշյալներին ֆինանսական որևէ աջակցություն ցուցաբերելը և սառեցվել են ամերիկյան բանկերում նրանց հաշիվները:
Նմանատիպ նյութեր
1047 դիտում
16:17 06-09-2014
Սլովակիայի վարչապետը կոչ է անում ԵՄ-ին հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
1605 դիտում
12:46 19-09-2014
Ճապոնիան որոշել է հետաձել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանումը
875 դիտում
11:08 10-06-2015
«Մեծ յոթնյակ»-ը չի բացառել Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանումը
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել