211652_close_icon

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Պրահա

views-count1882 դիտում article-date 11:27 18-01-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-19-ն աշխատանքային այցով մեկնել է Պրահա, տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի եւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ:

Նմանատիպ նյութեր