«Չեխական ավիաուղիները» հունիսի 8-ից Պրահա-Երևան-Պրահա չվերթներ կիրականացնի շաբաթական 2 անգամ
«Չեխական ավիաուղիներ» (Czech Airlines) ավիաընկերությունը Պրահա-Երևան-Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: Այդ մասին տեղեկացնում է Քաղավիացիայի գլխավոր վարչության [url=http://www.gdca.am/article/196]կայքէջը[/url]:
Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթներ կիրականացվեն հունիսի 8-ից։ Չեխական ավիաընկերությունը շաբաթական 2 չվերթ կկատարի՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: