«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախիչ հաղթանակ տարավ, Ռունին` կրկնեց Չարլթոնի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ռեդինգին»:
Մանկունյանցիների առավելությունը մրցակցի հանդեպ կասկած չէր հարուցում: Թիմը նույնիսկ առանց մի քանի առաջատար խաղացողների գերիշխում էր ամբողջ խաղի ընթացքում:
Մոուրինյոյի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը, մեկական անգամ աչքի ընկան Ռունին և Մարսիալը: Իսկ հանդիպման գլխավոր իրադարձությունն այն է, որ Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփելով 249-րդ գոլ` հավասարվեց լեգենդար Բոբի Չարլթոնին` թիմի կազմում խփած գոլերի քանակով: Ի դեպ, Չարլթոնը ներկա էր հանդիպմանը և հանդիսականների թվում էր:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր, սակայն խաղային ժամանակ չստացավ, ինչպես և` Իբրահիմովիչն ու Պոգբան:
[b]Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 4:0
Ուեյն Ռունի, 7, Անտոնի Մարտիալ, 15, Մարկուս Ռեշֆորդ, 75, 79