211652_close_icon
views-count120980 դիտում article-date 17:40 17-01-2016

Երևանում «Ջրաշխարհ»-ի սեփականատիրոջ 21-ամյա որդին` «շումախերական» վթարի հեղինակ. Աբովյան փողոցում Ford Mustang-ով տապալել է էլեկտրասյունը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը իր վարած Ford Mustang մակնիշի 444 MM 44 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է, իսկ մեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Տեղում են նաև «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` [color=#EF2929]վարորդ Մ. Խաչատրյանը «Վալենսիա»-ի և «Ջրաշխարհ»-ի սեփականատեր` «Ջրաշխարհի Խաչիկ» մականվամբ Խաչիկ Խաչատրյանի որդին է: [/color] Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը: [color=#EF2929] Դեպքի վայրում հավաքվածները իմանալով, որ վարորդը «Ջրաշխարհի Խաչիկ»-ի տղան է` դառը կատակում էին ասելով` «էս տղեն որ ցամաքումա սենց քշում, բա ջրում ինչ կանի, լավա սուզանավով չի եղել, թե չէ Աբովյանի նման դուրս էլ գալու` դարերով ման գայինք»:[/color] Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մյասնիկյան պողոտա 40 հասցեում գրանցված «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի հաշվեկշռում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր