Bloomberg-ը արժույթի գլոբալ «պատերազմ» է կանխատեսում
Ոչ հեռու ապագայում կարող է արժութային գլոբալ «պատերազմ» սկսվել, իսկ իենի ու եվրոյի ամրապնդումը կարող են Ճապոնիայում ու Եվրոպայում դրամավարկային խթանման քաղաքականության ակտիվացում հրահրել, գրում է Bloomberg պարբերականը:
Այս շաբաթ դոլարի նկատմամբ ռեկորդային ամրապնդում է գրանցել իենը, և արդեն՝ 3-րդ անգամ նախորդ ամսվա ընթացքում, իսկ եվրոն աճել է հիմնական արժույթների նկատմամբ:
Ամերիկյան էկոնոմիկան չի կարող ամբողջությամբ խուսափել Չինաստանի դանդաղող տնտեսության և այլ երկրների տնտեսությունների ոչ հավասար վերականգնման ներգործությունից: Այս ամենը ազդում է դոլարի կայունության վրա և հանգեցնում նրան, որ Ճապոնիայի ու Եվրամիության կենտրոնական բանկերի՝ իրենց արժույթների թուլացման պլանները կարող են հօդս ցնդել:
Թերթը հավելում է, որ իրադարձությունների ֆոնին հնարավոր է դրամավարկային խթանման քաղաքականության վերականգնում, եթե իենի փոխարժեքը հասնի մինչև 115-ի՝ 1 դոլարի դիմաց, իսկ եվրոյինը՝ մինչև 1,15-ի:
«Արժութային պատերազմը նախկին պես առկա է: Եթե դոլարը շարունակի թուլանալ, Եվրոպական կենտրոնական բանկը և Ճապոնիայի Ազգային բանկը խաղի մեջ կմտնեն նորից»,-կարծիք է հայտնում State Street Global-ի մակրոտնտեսական ռազմավարության հարցերով բաժնի ղելավար Լի Ֆերիջան: