Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է GQ ամսագրի ֆոտոսեսիային. ֆոտոշարք
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` բրազիլացի ֆոտոմոդել Ալդեսանդրա Ամբրոսիոյի հետ մասնակցել է ամերիկյան GQ ամսագրի ֆոտոսեսիային:
Ֆոտոսեսիայից հետո Ռոնալդուն` պատասխանելով լրագրողների հարցերին, չի բացառել, որ կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:
«Դա հետաքրքիր տարբերակ է: Ֆուտբոլը գնալով զարգանում է ամենուրեք, այդ թվում` ԱՄՆ-ում: Այնպես որ նման հնարավորությունը բացառել չի կարելի», ասել է Ռոնալդուն: