211652_close_icon

Իրավիճակը բարելավվում է. ՀՀ Առողջապահության նախարարություն

views-count3895 դիտում article-date 16:34 16-01-2016
Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։ Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ` ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։ Նշենք, որ H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։ Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։ [b]ՀՀ Առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր