Իրավիճակը շարունակում է մնալ կայուն. Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Հայթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։
«Նրանցից 213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը՝ մինչև 18 տարեկան), իսկ 109-ը՝ թոքաբորբով (57-ը՝ մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ կայուն»,- գրել է Անահիտ Հայթայանը՝ տեղեկացնելով, որ շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները: