Վաշինգտոնը չի բացառում 2016 թ-ին հակառուսական պատժամիջոցների չեղարկումը
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել հենց այս տարի՝ 2016 թ-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի՝ պատժամիջոցների հարցերով կոորդինատոր Դենիել Ֆրիդը, հաղորդում է Voice of America-ն:
«Հենց որ իրագործվեն մինսկյան համաձայնությունները, կոնկրետ՝ Դոնբասում ընտրություններ անցկացվեն, դադարեցվեն ազմական գործողությունները և վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը, պատժամիջոցները կհանվեն»-ասել է նա:
Վերջինիս կարծիքով՝ ներկա պահին Մոսկվան տրամադրված է Դոնբասում հակամարտության դիվանագիտական լուծմանը: