2318 դիտում
10:09 15-02-2018
Հակառուսական պատժամիջոցների օգնությամբ ԱՄՆ-ն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են և այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ն իր հարուստ լծակներով կարող է այս երկրների համար թեթև պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան, ըստ էության ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթև շարժումով»»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ծանուցել է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:
Նրա գնահատմամբ, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, որովհետև ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամեևին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա և ռազմական, և դիվանագիտական, և քաղաքական:
«Փաստորեն Նահանգները նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ: Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլև ԼՂ հակամարտությունը և այն կետերը, որոնցում Ռուսաստանը ակտիվ և հաջողակ խաղացող է»,- ասել է ֆելգենգաուերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
11:04 26-08-2019
Ուժի մեջ է մտել «Սկրիպալների գործով» ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների 2-րդ փաթեթը
3201 դիտում
10:04 24-05-2016
Մոսկվային չի անհանգստացնում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը. «168 ժամ»
4196 դիտում
18:54 22-06-2015
Էքստրեմալ ատրակցիոն այցելած տղան հազիվ է զսպում վախը. տեսանյութ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը