211652_close_icon
views-count6267 դիտում article-date 12:32 16-01-2016

Գառնիկ Մարգարյանն ու Վլադիմիր Առաքելյանը ԱԱԾ-ից տեղափոխվեցին Կենտրոնի դատարան. դատարանը որոշում է նրանց խափանման միջոց կալանքի հարցը

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխեցին «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել է նշված դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: Քիչ առաջ դատավոր Արշակ Վարդանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս պահին նույն դատավորն անցկացնում է Գառնիկ Մարգարյանի նկատմամբ դռնփակ դատական նիստը: *** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավորը երկամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Գ. Մարգարյանի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/14/74656/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել էին «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանին և «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա» (Ադիդաս մարզակոշիկների ֆաբրիկան) Բաց Բաժնետիրական Ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանին: Վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու և պահելու մեջ՝ նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մարգարյանի և Վ. Առաքելյանի բնակարաններում խուզարկություններ են իրականացվել՝ գործի անհրաժեշտ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ խուզարկություններ էին կատարվել նաև Երևան-Եղվարդ ճանապարհին՝ «Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկա»-ում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչությունը 2 օր հետո դիմելու էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խաափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք: Ի դեպ, նույն դատարանը բավարարել էր ԱԱԾ քննիչների միջնորդությունները և խուզարկություններ էին կատարվել նրանց բնակարաններում: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/25/71251/]հայտնել [/url]էր, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում կանխել էին լուրջ և մեծ հանցագործություն: Մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում էին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել էին մինչև ատամները զինված մի քանի անձանց: Նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն էին կատարում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել էր պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր