889 դիտում
17:03 19-04-2024
Ալբերտ Բազեյանի խափանման միջոց՝ տնային կալանքի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարան
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու դատարանի որոշումը: Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը Aravot.am-ին ասաց, որ բողոքի քննության օր ու ժամ դեռեւս հայտնի չէ: Պարոն Մելիքյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ քրեական գործում Բազեյանի դեմ ցուցմունք տված մեկ անձի հայտնած տվյալնե՞րն են շարունակում մեղադրանքի հիմք մնալ, թե՞ ապացույցների համալրում կա: Ի պատասխան՝ պաշտպանն ասաց. «Այդ ցուցմունք տված անձի հետ առերեսման ժամանակ դա էլ հերքվեց: Այդ անձն իր ասածները պնդել է, բայց չի կարողացել հաստատել իր լսելու հանգամանքը, թե ումից է լսել, որտեղից եւ ամբողջովին ոչ արժանահավատ ցուցմունքներ է տվել»: Գեորգի Մելիքյանը շեշտեց, որ Բազեյանի հետ այդ վկան երբեւէ շփում չի ունեցել ոչ դեպքից առաջ, ոչ դեպքից հետո:
Փաստաբանը հաստատեց մամուլի տեղեկությունները, որ Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը «Խաչակիրներ ռազմահայրենասիրական» ՀԿ անդամ Արմեն Հարությունյանն է: Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, «ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»։

Նմանատիպ նյութեր
1186 դիտում
17:47 23-08-2024
«Սպասում ենք անմեղության հաստատմանը»․ Ալբերտ Բազեյանի տնային կալանքի ժամկետը չի երկարացվել. «Փաստինֆո»
1144 դիտում
13:20 21-03-2024
Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանքով. փաստաբան
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
20995 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1153 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու