Կոտայքի մարզի Կապուտան գյուղում թունավորումներ են գրանցվել
Հունվարի 16-ին, ժամը 00.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Կապուտան գյուղի բնակիչներ Ա. (ծնված 1961թ.) և Ս. (ծնված 1995 թ.) Շահբազյանները:
Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը: