211652_close_icon
views-count21437 դիտում article-date 19:16 15-01-2016

H1N1 գրիպից այսօր մահացել են 59-ամյա տղամարդն ու 23- ամյա երիտասարդ տղան

Երևանում այսօր՝ հունվարի 15-ին, արձանագրվել է H1N1 վարակի հարուցած բարդություններից երկու հիվանդի մահ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը. Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօրվա մահացածներն են` Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Կլաուզին Հայրյանը և 23-ամյա Գարիկ Սախոյանը: Վերջինս ունեցել է մանկական ուղեղի կաթված, իսկ Կ. Հայրյանը ունեցել է շաքարային դիաբետ և երկուսն էլ տեղափոխվել են էրեբունի բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր վիճակում: H1N1 վարակի հարուցած բարդություններից Հայաստանում մահացած քաղաքացիներից թիվը այսպիսով հասավ 13–ի։

Նմանատիպ նյութեր