Օբաման վստահեցրել է՝ իր կինը երբեք չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով նախագահի վերջին տարին է պաշտոնավարում, վստահեցրել է ամերիկյան հասարակությանը, որ իր կինը՝ Միշել Օբաման, երբեք ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում չի առաջադրվի, հաղորդում է Ria Novosti-ն:
«Կյանքում երեք հիմնական բան կա՝ մահ, հարկեր ու այն, որ Միշելը նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը չի առաջադրի»,-Լուիզիանա նահանգում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ համապատասխան հարցին ժպտալով պատասխանել է Օբաման՝ միևնույն ժամանակ ընդգծելով որպես առաջին տիկին՝ Միշել Օբամայի արժանիքներն ու ծավալած գործունեությունը:
Նշենք, որ ներկա պահին դեմոկրատներից նախագահի պաշտոնի համար մրցապայքարի մեջ է մտնելու նախկին պետքարտուղար,ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը: