211652_close_icon

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, առկա է բուք

views-count2842 դիտում article-date 23:44 14-01-2016
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Փակ է Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք):[/color] ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): [color=#CC0000]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում:[/color] ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է [/color](բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր