Ուշադրություն. Փակ են Լուսաշող-Լանջառ, Վեդի-ՈՒրցալանջ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը, իսկ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին առկա է բուք
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Փակ են Լուսաշող-Լանջառ, Վեդի-ՈՒրցալանջ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան, Սիսիան-Գորիս, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները:
Սևան-Դիլիջան, Սևան-Մարտունի, Քուչակ-Ապարան և Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ապարան-Ալագյազ և Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհներին առկա է բուք:[/color]
ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/color]