Ուշադրություն, մեքենայի ղեկին կին է. տեսանյութ
Չինաստանում կայանատեղիից կին վարորդի մեքենան դուրս էր եկել և մխրճվել հարևանությամբ գտնվող գրասենյակի շենքի արգելապատնեշին, այնուհետև մտել գրասենյակ:
Ինչպես ավելի ուշ պատմել էր 76-ամյա կին վարորդը, նա արգելակել էր, սակայն արգելակները չէին գործել: Վթարի հետևանքով ոչ ոք չէր տուժել:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է կատարվում: Իրավապահ մարմինները փորձում են պարզել, արդյոք կին վարորդի մեքենայի արգելակներն են այդ պահին խափանվել:
Ներկայացնում ենք տեսանյութը: