6541 դիտում
19:26 14-01-2016
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշենի կամրջի հատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող՝ 3.24. «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանները փոխարինվելու են 6.2. «Առաջարկվող արագություն» ճանապարհային նշաններով՝ կրկին դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամկետով:
Այսինքն, վարորդներին առաջարկվում է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, ելնելով եղանակային պայմաններից և ճանապարհածածկի վիճակից, Դավիթաշենի կամրջի վրա երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:
Նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ: Հետևաբար, արագաչափ սարքը կգործի 60 կմ/ժ արագությունը սահմանվածից ավելի գերազանցելու դեպքում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն
Նմանատիպ նյութեր
2612 դիտում
19:13 14-01-2016
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշենի կամրջի հատվածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3248 դիտում
10:52 16-01-2016
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ.-Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշենի կամրջի հատվածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը