211652_close_icon
views-count24088 դիտում article-date 20:31 13-01-2016

Ինչու էր ԱԱԾ-ն ժամանել Կենտրոնի դատարան. մարզչի օգնականն ու ֆուտբոլիստը կալանավորվեցին

Այսօր, հունվարի 13-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ռուբեն Առուշանյանի և Հայկ Հունանյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արշակ Վարդանյանը մոտ 3 ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհդակցական սենյակից վերադառնալուց բավարարեց ԱԱԾ-ի քննիչի միջնորդությունը և նշված անձինք վերցվեցին երկամսյա կալանքի: Ռուբեն Առուշանյանը հանդիսանում է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնականը, իսկ Հայկ Հունանյանը` թիմի ֆուտբոլիստ (պաշտպան): Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/12/74542/]Shamshyan.com[/url]-ը, 2015 թվականի նոյեմբերին «Ուլիսի» գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, պաշտպան Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր