211652_close_icon
views-count7409 դիտում article-date 15:59 10-02-2014

Բարձրաստիճան ոստիկանն ու նրա ենթական, ովքեր կասկածվում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, կալանավորվեցին

Շաբաթ՝ փետրվարի 8-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել հատուկ քննչական ծառայության քննիչը և միջնորդություն խնդրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանի և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանի նկատմամբ: Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստը անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվեցին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (միլիցեքի բանտ): Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջիններս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր