Յուրա Մովսիսյանը տեղափոխվում է «Ռեալ Սոլթ Լեյք»
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նորից կարող է վերադառնալ ամերիկյան MLS:
The Salt Lake Tribune պարբերականը հայտնել է, որ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը և «Սպարտակն» արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել 28-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը հաստատել է, որ բանակցություններն ընթանում են, սակայն ընդգծել է, որ դրանք դեռևս չեն ավարտվել:
Նշենք, որ Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես է եկել մինչև 2010 թվականը: