H1N1 վիրուսով մահացել է 10-ամսական երեխա
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հունվարի 11-ին քաղցկեղով հիվանդ 10 ամսական երեխա է մահացել, որը վարակված է եղել H1N1 վիրուսով, որը հայտնի է խոզի գրիպ անվանումով:
Փոքրիկը` Սյունիքի մարզի Վաղատուն գյուղի բնակիչ, 10-ամսական Նելլի Հովսեփյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել դեկտեմբերի 22-ին: Երեխայի մոտ հայտնաբերվել է ուռուցք, այն հեռացվել է: Երեխայի մոտ միաժամանակ հատատվել է H1N1 ենթատեսակը, ինչի հետևանքով առաջացել է թոքաբորբ, նա մահացել է:
Նշենք, որ սա արդեն խոզի գրիպից մահացության 8-րդ դեպքն է Հայաստանում:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություններ տարածելու փոխարեն, որ սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական աշխատանքերը շարունակվում են, լավ կլիներ զբաղվեր վիրուսի նախականխման և կանխման աշխատանքներով, ինչը որ կատարվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/12/74547/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, այսօր՝ հունվարի 12-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակչուհի, 35-ամյա Լիանա Մարտիրոսյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Լ. Մարտիրոսյանը «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ Թալինի բժշկական կենտրոնից, հունվարի 10-ին: