Ավելի քան 1000 երեխա վարակվել է շնչառական անհայտ վիրուսով ԱՄՆ 10 նահանգում
Ավելի քան 1000 երեխա վարակվել է շնչառական անհայտ վիրուսով ԱՄՆ 10 նահանգում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
68 հիվանդ հոսպիտալացվել է, իսկ մի քանի դպրոցական՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները դեռ չեն հստակեցրել, թե ինչ վիրուս է դա, սակայն նրանց տեղեկություններով՝ այն մոտ է հազվադեպ հանդիպող էնտերովիրուս 68-ին:
Հիվանդությունը նման է սովորական հարբուխի՝ ուղեկցվում է մրսածությամբ ու ջերմությամբ: