Իսպանիայում մահացել է Էբոլա վիրուսով վարակված քահանան
Իսպանիայում մահացել է Էբոլա վիրուսով վարակված 75֊ամյա քահանա Միգել Պախարեսը։ Այս մասին փոխանցում է Agence France-Presse֊ը։
Նրան բուժել են հատուկ պատվաստանյութերով, որոնք դեռ կլինիկական փորձարկում չէին անցել։
Արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել Էբոլա վիրուսի դեմ կլինիկական փորձարկման չանցած պատվաստանյութերի կիրառումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանացի քահանան, ում մոտ Էբոլա դողէրոցքի վիրուս էր հայտնաբերվել, Լիբերիայից Մադրիդ էր տեղափոխվել։