211652_close_icon
views-count14514 դիտում article-date 17:56 12-01-2016

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Կիլիկիա» գարեջրով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի բնակիչ, 49-ամյա Արթուր Ադամյանը իր վարած ЗИЛ 130 մակնիշի 705 ՏԼ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ հատվածում` Եղեգնաձորի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների` մեքենայի անսարքության պատճառով կողաշրջվել է: Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին բարձված է եղել «Կիլիկիա» գարեջրով, իսկ վարորդը աշխատում է «Կիդնոս»ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր