Օձը խայթում է զբոսաշրջիկ աղջկան, ով փորձում է համբուրել սողունին. տեսանյութ
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում չինացի զբոսաշրջիկ աղջիկը Թայլանդում` տուրիստական Փխուկետում, շոուի ժամանակ փորձում է համբուրել օձին, որը գտնվում է տղամարդու ձեռքերում, սակայն սողունը խայթում է աղջկա քիթը:
Միջադեպից հետո 29-ամյա Ջին Ցզինին տեղափոխել են Թայլանդի Sirirot կլինիկա, որտեղ վիրաբույժները նրա քիթը կարել են։ Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ երիտասարդ աղջիկը ողջ է մնացել, քանի որ այդ տեսակի պիթոնը թունավոր չէ:
Շոուի կազմակերպիչը դրամական փոխհատուցում է վճարել զբոսաշրջիկին` 3,2 հազար դոլարի չափով:
Ներկայացնում ենք տեսանյութը: