211652_close_icon
views-count5339 դիտում article-date 20:48 11-01-2016

Մեղրաշենում Ամանորը դիմավորել են ծեծկռտուքով. Aravot.am

Օրերս Aravot.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ էին հղել Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին գյուղի մի խումբ տղաների միջեւ ծեծկռտոց է եղել, որին մասնակցել են նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի ու նրա եղբոր՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի որդիները: Նշենք, որ երկու եղբայրներն էլ բնակվում են Մեղրաշեն գյուղում: Ծեծկռտոցը, ըստ նամակի բովանդակության, ծագել է «գմփուցիկի» պատճառով. դեկտեմբերի 31-ին, երբ գյուղովի հավաքվել են եկեղեցու մոտ տեղադրված տոնածառի շուրջ ամանորյա միջոցառմանը մասնակցելու, Արթիկի ոստիկանապետի դպրոցահասակ երեխան՝ Հովհաննեսը «գմփուցիկ» է նետել: Գյուղի բնակիչներից մեկն էլ, Արայիկ անունով մի տղամարդ, որը բնակվում է հենց այդ հատվածում, նեղսրտել է, նախատել ու նախազգուշացրել է Հովհաննեսին վերջ տալ: Վերջինս էլ զանգահարել է իր ավագ եղբորը՝ բժշկական համալսարան սովորող Սաքոյին ու հորեղբոր տղային՝ Արիստակեսին, կանչել է եկեղեցու մոտ: Նրանք էլ եկել են իրենց ընկերների հետ: Ըստ նամակի, սկզբում լեզվակռիվ է ծագել, որը թեժացել է ու վերածվել ծեծկռտուքի: Պետրոսյանների որդիների հետ ծեծկռտուքին մասնակիցներ են դարձել նեղսրտած Արայիկի եղբոր որդին ու նրա ընկերները, որոնք հավաքված են եղել գյուղի կենտրոնում տոնածառի մոտ: Վիճաբանության ընթացքում տղաներից մեկի քիթն է վնասվել, տուժել է նաեւ Արթիկի բանկերից մեկի նախկին կառավարչի որդին՝ Վաչե Համբարձումյանը, որը պիտի հունվարի 9-ին զորակոչվեր բանակ, սակայն գլխի հատվածում ստացած վնասվածքի պատճառով չի զորակոչվել: Տուժել է նաեւ գյուղապետի որդին: Պարզելու համար, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս գրությունը, արդյոք եղե՞լ է ծեծկռտոց գյուղապետի, ոստիկանապետի որդիների կամ մյուսների մասնակցությամբ, Aravot. am-ը եղավ Մեղրաշենում: Նշենք՝ Գյումրի բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ հունվարի 3-ին իրենց է դիմել Վաչե Համբարձումյանը, որի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, գանգի գագաթային հատվածի կտրված վերք: Մեղրաշենում հանդիպեցինք այս երիտասարդի հոր՝ Վաչե Համբարձումյանի հետ, որը, սակայն, ասաց, որ տղայական կռիվ է եղել, ինքը դեպքի վայրում չի եղել, հետեւաբար եւ չի կարող ասել, թե ով է վնասել իր որդուն: Եղանք նաեւ Ռուզաննա Սարգսյանի տանը, որի որդին, ըստ նամակի, նույնպես մասնակցություն էր ունեցել ծեծկռտոցին ու վնասվել է նրա քիթը: Այս ընտանիքում կտրականապես հերքեցին, որ գյուղում կռիվ է եղել: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/11/646252/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր