211652_close_icon
views-count2855 դիտում article-date 18:07 11-01-2016

Հայտնի է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի կազմը. տեսանյութ

Հայտնի է 2015թ. արդյունքներով ՖԻՖԱ-ի խորհրդանշական կազմը: Պաշտոնապես այդ մասին կհայտարարվի «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողության ժամանակ, սակայն իսպանացի լրագրող Ալֆրեդո Մարտինեսը տեղեկացրել է, թե ովքեր են ընդգրկվել 11 լավագույն խաղացողների ցանկում: 2015թ. խորհրդանշական հավաքականի կազմը. Բուֆոն, Դանի Ալվես, Կյելինի, Ռամոս, Մարսելո, Ինյեստա, Խամես, Պոգբա, Ռոնալդու, Նեյմար, Մեսի: Թեպետ սա ոչ պաշտոնական տեղեկություն է, սակայն փաստ է, որ ցուցակում ընդգրկված` «Բարսելոնայի» 4 ֆուտբոլիստներն այսօր արդեն ժամանել են Ցյուրիխ: «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունը տեղի կունենա այսօր` Ցյուրիխում, Երևանի ժամանակով 21:30-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր