Իտալիա. Խելահեղ դրամա Միլանում, «Նապոլին» դարձավ առաջատար. տեսանյութ
Իտալիայի առաջնության 19-րդ տուրից հետո տեղի ոււնեցավ առաջատարի փոփոխություն: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Միլանի «Ինտերը» դրամատիկ խաղում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»:
Հանդիպման հերոսը դարձավ «Սասուոլոյի» դարպասապահ Անդրեա Կոնսիլյին, որը բազմաթիվ ապշեցուցիչ սեյվեր կատարեց: Իսկ միակ գնդակը հյուրերը 11 մետրանոց հարվածից խփեցին հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին:
«Ինտերի» սայթաքումից օգտվեց «Նապոլին», մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով ջախջախեց «Ֆրոզինոնեին»: Այժմ «Նապոլին» ունի 41 միավոր, իսկ «Ինտերը»՝ 39:
[b]Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]«Ինտեր» - «Սասուոլո»՝ 0:1
Դոմենիկո Բերարդի, 90+5
«Ֆրոզինոնե» - «Նապոլի»՝ 1:5
Պաոլո Սամարկո, 81 – Ռաուլ Ալբիոլ, 20, Գոնսալո Իգուաին, 30՝ 11մ, 60, Մարեկ Համշիկ, 59, Մանոլո Գաբյադինի, 71