211652_close_icon
views-count11242 դիտում article-date 18:26 17-02-2022

Դրամա Պեկինի ՕԽ-ում. Առաջատար Կամիլա Վալիևան գեղասահքում տապալեց իր ելույթը. չեմպիոն դարձավ Աննա Շչերբակովան. ՖՈՏՈՇԱՐՔ

Պեկինի օլիմպիական խաղերում կայացավ գեղասահքի կանանց առաջնությունը:
Կարճ ծրագրից հետո առաջատարը ռուսաստանցի 15-ամյա գեղասահորդուհի Կամիլա Վալիևան էր, որի անունը դոպինգային սկանդալի պատճառով վերջին օրերին չէր իջնում համաշխարհային առաջատար մարզական լրատվամիջոցների առաջին էջերից:
 
Այսօր ազատ մրցելույթներից առաջ առաջատատարները ռուսաստանցի երեք գեղասահորդուհիներն էին: Աննա Շչերբակովան և Ալեքսանդրա Տրուսովան փայլուն կատարեցին իրենց համարները:

Վերջինը հանդես եկավ Կամիլա Վալիևան: Սակայն վերջին օրերին նրա անվան հետ կապված աղմուկը, հետաքննության ընթացքում հարցաքննությունները, հսկայական ճնշումը, թերևս էական ազդեցություն էին թողել և Վալիևան, որը վերջին 1,5 տարում ոչ մեկին չէր պարտվել, չկարողացավ տիրապետել նյարդերը, իր մրցելույթի ընթացքում բազմաթիվ սխալներ թույլ տվեց, մի քանի անգամ վայր ընկավ և վերջնական արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
 
Իսկ չեմպիոն դարձավ Աննա Շչերբակովան, երկրորդը՝ Տրուսովան էր, երրորդը՝ ճապոնացի Կաորի Սակամոտոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր