Ուոլքոթը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է «Լիվերպուլ»-ի հետ խաղին
«Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլքոթը ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 21-ին: Այդ մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Ուոլքոթը հինգշաբթի օրը վերսկսել է մարզումները: Ես նրան կհայտավորեմ «Լիվերպուլ»-ի հետ խաղին: Հնարավոր է, որ հանդիպմանը մասնակցի Մոնրեալը, և հուսով ենք , որ պատրաստ կլինի նաև Օքսլեյդ- Չեմբեռլենը: Կտեսնենք կիրակի»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Guardian-ը: