Երևանում` «Մեծ անիվ» խանութի մոտ, բախվել են KIA Rio-ն, Nissan-ը, Daewoo-ն ու Mercedes-ը. պատճառը սառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Գայի պողոտայում` «Մեծ անիվ» խանութի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 25-ամյա Վահե Ջուլակյանի վարած KIA Rio մակնիշի 045 ՏՏ 60 համարանիշի, 48-ամյա Հայկ Աթոյանի վարած Nissan մակնիշի 651 ԼՏ 68 համարանիշի , 29-ամյա Կարեն Գասպարյանի վարած Daewoo մակնիշի 085 OP 61 համարանիշի և 26-ամյա Արամ Մկրտչյանի վարած Mercedes E 320 մակնիշի 34 CT 412 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Փատի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Վթարի հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի