29154 դիտում
17:18 27-05-2023
Արտառոց ավտովթար Երևանում․ բախվել են Kia Rio-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա, կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08․00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Կարինե Ն․-ի վարած Kia Rio մակնիշի և 44-ամյա Արտյոմ Բ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա և մի քանի մետր առաջ է ընթացել։
Opel-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Հովսեփյանն ու Ռաֆիկ Պողոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)