Իրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Իրանի Ֆարս նահանգում, հաղորդում է IRNA գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 00:14-ին: Էպիկենտրոնը, Թեհրանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ ծառայության տվյալներով, գտնվել է Բայրամ քաղաքում:
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ եչն հաղորդվում:


