Եվրամիությունը Լիբիային հատկացվելիք100 մլն եվրոյի օգնության պլան է մշակել
Եվրոպական միությունը մշակել է աջակցության ծրագիր՝ 100 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Լիբիային: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է rocbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ ծրագիրը կսկսվի իրագործվել Լիբիայի վարչապետի՝ լիազորությունները հանդիսավոր կարգով ստանձնելուց հետո:
«Մենք նաև աջակցելու ենք այդ երկրի անվտանգության մարմինների կազմավորմանը և ուսուցանենք»,-Թունիս կատարած այցի ժամանակ ասել է Մոգերինին:
Լիբիայի հակամարտող կողմերի հետ հանդիպելուց հետո նա հանդիպում է անցկացրել այդ երկրի վարչապետի պաշտոնակատար Ֆաիզ Սարաջի հետ: