3901 դիտում
15:30 08-01-2016
Հայտնի է աշխարհում ամենաանվտանգ ավիափոխադրող ընկերության անունը
Աշխարհում ամենաանվտանգ ավիափոխադրող ընկերություն է 3-րդ անգամ ճանաչվել ավստրալական Qantas ընկերությունը: Պատվավոր «տիտղոսին» հավակնում էին 407 համաշխարհային ավիաընկերություններ, հաղորդում է DW պարբերականը:
Airlineratings վերլուծական գործակալության փորձագետները կազմել են վարկանշակին աղյուսակը, որում անվտանգության ամենաբարձր՝ 7 բալը ստացել է ընդամենը 148 տնկերություն, իսկ 50-ից ավելի ընկերություն 3-ից ավելի ցածր բալ է ստացել:
Առաջին 20-նյակում տեղ են գտել եվրոպական ընդամենը 6 ընկերություններ՝ Finnair-ը, KLM-ն, Lufthansa-ն, SAS-ը, Swiss և Virgin Atlantic-ը: Ռուսական Аэрофлот և России և Урал ընկերություններին շնորհվել է 7 բալ:
Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը, ինքնաթիռների թվի կանոնավոր թարմացումը: Էական ազդեցություն կարող է ունենալ նաև օդանավակայանների մակարդակը, որտեղ նշված ընկերության օդանավերն են կայանվում: Հաշվի չեն առնվում աղետների արտաքին գործոնները, օրինակ՝ Եգիպտոսում ռուսական Когалымавиа ընկերության օդանավի ահաբեկչության փաստը, ինչպես նաև ֆրանսիական Ալպերում Germanwings ընկերության օդանավի օդաչուի ինքնասպանությունը:
Նմանատիպ նյութեր
15604 դիտում
21:38 07-01-2017
Հայտնի է դարձել 2016 թվականի ամենաանվտանգ ավիաընկերության անունը
16169 դիտում
23:12 23-03-2017
Ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի
8250 դիտում
19:56 30-06-2017
Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա»-ն մեկնարկեց Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով կանոնավոր չվերթները
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1531 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել