ՄՓՀԱՊ կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում պայթյունը ճանաչել է տեխնածին
Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում անցկացված միջուկային փորձարկումները որակել է որպես տեխնածին պայթյուն: Այդ մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Լասսինո Զերբոն, հաղորդում է BBC-ն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դեռևս վաղ է ասել, թե պայթյունը միջուկային փորձարկում է եղել: Փորձագետներն էլ սպասում են, թե երբ օդում կհայտնվեն ռադիոակտիվ մասնիկներ, ինչը թույլ կտա նրանց որոշել՝ Փհենյանը ջրածնային ռումբ փորձարկել է, թե ոչ:
Զերբոյի խոսքով՝ դա հնարավոր է պարզել մինչև 50 օրվա ընթացքում: Իսկ այսօրվանից Հարավային Կորեան կրկին սկսել է հյուսիսկորեացիների դեմ քարոզչությունը, որն իրականացնում է սահմանին դրված հսկայական բարձրախոսներով: