211652_close_icon

Ավտոմեքենան հետևի անվադողերով կախվել է ձորակը

views-count2521 դիտում article-date 23:12 07-01-2016
Հունվարի 7-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հետևի անվադողերով կախվել ձորակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Կ. Բ.-ին պատկանող «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 17ՏՏ300 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: [b]ՏԿ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր