211652_close_icon

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

views-count3160 դիտում article-date 23:37 06-01-2016
Հունվարի 6-ին, ժամը 18.47-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 OV 053 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 6-ին, ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» եկեղեցու դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 29 LU 165 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 6-ին, ժամը 14.08-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ «Ուռուտի խաչ» կոչվող սրբավայրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 DM 175 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 6-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. վարորդին և ուղևորներին մոտակա քաղաք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք: ***

Նմանատիպ նյութեր