Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, հայտնում է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն է արվել կենտրոնական հեռուստաատեսությամբ, որը հեռարձակվել է նաև Հարավային Կորեայում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունը կասկած էր հայտնել, որ իր հարևան երկիրը Պունգերիի պոլիգոնում պատրաստվում է ջրածնային ռումբի փորձարկմանը:
Ճապոնիայի ու Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր միջոցառումները կձեռնարկեն՝ պատժելու համար Հյուսիսային Կորեային նման փորձարկում անցկացնելու համար: