Մինչև Զիդանին մարզիչ նշանակելը «Ռեալը» դիմել էր Գվարդիոլային
Իսպանիայում բնակվող անգլիացի լրագրող Գրեմ Հանտերը BBC-ի եթերում հայտարարել է, որ «Ռեալը» ցանկացել է ամռանը թիմ հրավիրել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
«Վեց շաբաթ առաջ «Ռեալը» կապվել է Գվարդիոլայի հետ մի հարցով, թե արդյոք նա չի գլխավորի «Ռեալը»: Դա փաստ է: Եվ դա ընդգծում է այն հանգամանքը, որ Խոսեպը ներկա պահին ցանկացած ակումբի համար ամենագրավիչ տարբերակն է:
Դա նաև խոսում է այն մասին, թե ինչ օրն էր ընկել «Ռեալը», եթե ստիպված դիմել էր իր ամենասկզբունքային մրցակիցներից մեկին», ասել է Հանտերը:
Հիշեցնենք, որ երեկ «արքայական» ակումբը [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/04/74181/]պաշտոնանկ[/url] է արել Բենիտեսին` նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակելով Զինեդին Զիդանին: