211652_close_icon
views-count4459 դիտում article-date 17:44 09-09-2016

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. The Washington Post

ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում քննադատել են Ալիևի հակաժողովրդավարական գործունեությունը: Հոդվածագիրներին մտահոգում է, որ Բաքվի իշխանությունները տասնյակ ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել: Երկրի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ է պահվում: Դևիդ Ջ. Քրամերը և Ռիչարդ Կաուզլարիչը առաջարկում են, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի, որոնք կներառեն մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված պաշտոնյաների ակտիվների սառեցում և վիզաների արգելք: Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է աջակցություն չտրամադրել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի օգնությանն Ադրբեջանի դիմելու դեպքում՝ վատթարացող տնտեսական իրավիճակի պայմաններում, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի վարկավորումը: Միացյալ Նահանգները պետք է հետ կանչի դեսպանին՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանամետ ԶԼՄ-ների ուժգնացող հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ երկարատև խորհրդակցությունների համար:

Նմանատիպ նյութեր